կտակի հասկացությունը - Իրավագիտություն - Ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ - Каталог файлов - Ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմայիններ
Среда, 19.06.2013, 16:25
Главная Регистрация RSS
Приветствую Вас, Гость
Категории раздела
Աշխարհագրություն [23]
Արդյունաբերություն [9]
Արվեստ (մշակույթ) [33]
Բժշկություն [79]
Բնապահպանություն (Էկոլոգիա) [89]
Գյուղատնտեսություն [11]
Գործավարություն և փաստաթղթաբանություն [22]
Էլեկտրոտեխնիկակա և էներգետիկա [28]
Թանգարանագիտություն [9]
Ինֆորմատիկա, ինտերնետ և ծրագրավորում [166]
Իրավագիտություն [53]
Կապ և ռադիոէլեկտրոնիկա [42]
Կենսաբանություն [13]
Կենսագործունեություն, անվտանգություն (աշխատանքի պաշտպանություն) [31]
Կիբեռնետիկա [5]
Կրոն [8]
Հայոց լեզու և գրականություն [81]
Հայտնի մարդիկ [7]
Հաշվապահական հաշվառում և աուդիտ [45]
Հոգեբանություն [39]
Մաթեմատիկա [4]
Մանկավարժություն [36]
Մարմնակրթություն և սպորտ [8]
Մետալուրգիա [1]
Մեքենաշինություն, մեխանիկա [4]
Միջազգային հարաբերություններ և կազմակերպություններ [60]
Նյութագիտություն [5]
Պատմություն [33]
Սննդի արդյունաբերություն և խոհարարություն [8]
Սոցիոլոգիա [30]
Տնտեսագիտություն (տեսություն, օրենքներ, մակրո և միկրո տնտեսագիտություն) [107]
Տնտեսագիտություն (արժեթղթեր, վալյուտա, մարքեթինգ, շուկա, կոմերցիա, արժեթղթեր) [137]
Տնտեսագիտություն (ապրանքագիտություն, աշխատանքի շուկա և գործազրկություն) [81]
Տնտեսագիտություն (ազգային, համաշխարհային տնտեսագիտություն, վիճակագրություն) [78]
Տնտեսագիտություն (ձեռնարկատիրություն, արտադրություն, ստանդարտացում սերտիֆիկացում) [79]
Տնտեսագիտություն (մենեջմենթ, կառավարում) [48]
Տնտեսագիտություն (վարկ, հարկեր, ապահովագրություն, շահույթ, բանկեր) [110]
Տնտեսագիտություն (ֆինանսներ, փող, գին, գնագոյացում, դրամաշրջանառություն) [105]
Տրանսպորտ [3]
Փիլիսոփայություն [16]
Քաղաքագիտություն [15]
Քիմիա [16]
Ֆիզիկա [7]
Այլ թեմաներ [24]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 1038
Статистика

Օնլայն են: 5
Հյուրեր: 5
Օգտագործող: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
Главная » Файлы » Ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ » Իրավագիտություն

կտակի հասկացությունը
[ Скачать с сервера (18.0Kb) ] 28.09.2011, 01:42

կտակի հասկացությունը

    
    ՊԼԱՆ
    Նախաբան
    1. Կտակի հասկացությունը
    2. Կտակի բնորոշումները
    3. Կտակային գործունակություն
    4. Կտակի ազատությունը
    5. Կտակի ձևը և այն չպահպանելու հետևանքները
    6. Կտակի անվավերությունը
    Գրականության ցանկ
    ՆԱԽԱԲԱՆ
    Սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող գույքը տնօրինելու եղանակներից է իր գույքի նկատմամբ կտակ կազմելը:
    Կտակը քաղաքացիական իրավունքի հնագույն և առանցքային ինստիտուտներից է: Կտակը հայտնի էր Հին Հռոմում դեռևս մեր թվարկությունից դարեր առաջ: Հռոմեական իրավունքի կարևոր աղբյուրներից մեկում` 12 տախտակներում խոսվում էր այն անձանց մասին, ովքեր մահացել են «առանց կտատ կազմելու»: Նշանակում է` մ.թ.ա, 5-րդ դարում կտակը եղել է սովորական երևույթ և կտակ(testamentum) է համարվել անձի կարգադրությունն իր գույքի Iերաբերյալ ի դեպ մահվան, որով ժառանգներ են նշանակվել: Սկզբից ևեթ կտակը «չի համարվել հրաման ժառանգին` ընդունելու ժառանգությունը, քանի որ ժառանգությունն ընդունելու ժառանգի համաձայնությունը եղել է կամքի արտահայտման ինքնուրույն ակտ»:
    Կտակը սեփականատիրոջ կամքի արտահայտման միջոց է: Կտակը կազմում է անհատն իր կենդանության օրոք այն մասին, թե իր գույքը ինչպես պետք է տնօրինվի իր մահից հետո:
    Գույքը իր մահվանից հետո ժառանգների միջև հնարավոր տարբերակներով բաժանելու մտահոգությունը միշտ եղել է քաղաքակրթության շրջանի մարդկանց մոտ: Կտակը մարդկությանը հայտնի է շատ վաղուց: Այն եղել է տան ունեցվածքը ընտանիքի անդամների միջև տան գլխավորի մահվանից հետո տնօրինելու, ավելի ճիշտ` ընտանիքի անդամների միջև բաշխելու միջոց: Իսկ դա կարող էր լինել միայն ունեցվածքի տիրոջ կամքով: Ունեցվածքի տերը իր մտադրությունն արտահայտել է բանավոր, ընտանիքի անդամների, երբեմն էլ այլ անձանց, վերջին ժամանակներում հատկապես հոգևորականության ներկայացուցիչների ներկայությամբ: Նրա արտահայտած կամքն ընդունվել է անառարկելիորեն, այն արտահայտելուց ժամանակ անց, քանի որ եղել է հավատ խոսքի նկատմամբ: Հետագայում արդեն կտակը կազմվել է գրավոր ձևով և նրա օրինակությունը հաստատվել է հատուկ ստեղծված պետական մարմնի կողմից:
     1.ԿՏԱԿԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
    Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ժառանգումը կատարվում է ըստ կտակի Iամ ըստ օրենքի:
    Իհարկե, օրենքով սահմանված է քաղաքացու գույքը նրա մահվանից հետո նրա մոտիկ մարդկանց անցնելու կարգը: Սակայն քաղաքացին կարող է չհամաձայնվել այն կարգի հետ, որ սահմանված է ըստ օրենքի ժառանգման կանոններով և սահմանել գույքի բաժանման իր ընտրած Iարգը, նույնիսկ նշանակել նոր ժառանգներ: Դրա համար էլ նա պետք է կազմի կարգադրություն, որն էլ անվանվում է կտակ:
    Ժառանգումը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում (Քաղ. օր. 1185 հոդվ.): Ուրեմն ըստ կտակի ժառանգման մասին կանոնները դիսպոզիտիվ են: Մյուս դիսպոզիտիվ նորմերի նման դրանք կարող են կիրառվել միայն պայմանով, որ օրենքով լիազորված անձն այլ բան չի սահմանում: Իսկ նման անձ համարվում է ժառանգատուն: Նրան հնարավորություն է տրված ինքնուրույնաբար տնօրինել իր գույքն ի դեպ իր մահվան: Իհարկե, ժառանգատուի կարգադրությունը, որպես իրավաչափ կամային ակտ,չպետք է հակասի օրենքին: Եվ եթե նման ակտ Iատարվել է, կազմվել է կտակ, ապա ժառանգման պայմաններն ու կարգն որոշվում են արդեն ոչ թե օրենքով, այլ այդ կտակին համապատասխան , այսինքն` ժառանգատուի կամքով: Այսպիսով, օրենքին համապատասխան ժառանգատուի կամքով որոշված պայմաններով և կարգով իրականացվող ժառանգումն անվանվում է ժառանգում ըստ կտակի:
    Ժառանգման իրավունքում ձևավորված բնորոշման համաձայն կտակը քաղաքացու անձնական կարգադրությունն է իր գույքի վերաբերյալ ի դեպ իր մահվան, որով նշանակում են ժառանգներ, կատարվում օրենքով սահմանված կարգով և հաստատվում օրենքում նշված պաշտոնատար անձանց կողմից:
    Կտակը միակողմանի գործարք է: Նրանում արտահայտվում է միայն մեկ անձի` կտակարարի կամքը:Կտակի օրինականության համար բոլորովին չի պահանջվում նաև այն անձի կամքի արտահայտությունը, ում օգտին կամ ի վնաս որի կազմվել է կտակը: Կտակի վավերությունը որոշվում է գործարքների վավերության մասին Քաղ. օր. գործարքի ձևին, բովանդակությանը, գործարքի մասնակիցների կամքի և կամաարտահայտության համապատասխանությանը, մասնակիցների գործունակությանը վերաբերող ընդհանուր կանոններով, ինչպես նաև հաշվի առնելով ժառանգման իրավունքի նորմերը: Կտակը նաև տնօրինչական գործարք է, քանի որ նրա միջոցով ժառանգատուն տնօրինում է իր գույքային իրավունքներն ու պարտականությունները: ժառանգատուի կարգադրությունը իր մեջ կարող է ներառել ոչ միայն ժառանգներին իրավունքներ վերապահելու , այլև նրանց ժառանգական իրավունքներից զրկելու մասին կարգադրություններ: Կտակն այնպիսի գործարք է, որը կատարվում է ի դեպ կտակարարի` ժառանգատուի մահվան:Սակայն սա կտակի գործարքը պայմանական չի դարձնում, քանի որ պայմանի վրա հասնելու հավանականությունը պետք է գործարքի մասնակիցներին անհայտ լինի: Մինչդեռ ժառանգատուի մահը անխուսափելիորեն պետք է վրա հասնի: Միայն հայտի չէ, թե երբ այն վրա կհասնի:
    Անհրաժեշտ է նշել, որ կտակն իրենից ներկայացնում է անձնական և ձևական գործարք: Այն անձնական է, քանի որ այդ գործարքն արտահայտում է ժառանգատուի միակ և բացառիկ կամքը և այն պետք է կատարվի նիա կողմից անձամբ և ոչ թե ներկայացուցչի միջոցով: Կտակը որպես գործարք նաև ձևական է, որովհետև այնքան, որքան կտակը գործոցության մեջ է մտնում այն կազմողի մահվանից հետո, այն պետք է կազմվի որոշակի ձևով, որպեսզի կանխվի կտակարարի վերջին կամքի աղավաղման հնարավորությունը:
    Տեղին է նշել նաև, որ կտակը կազմելը ոչնչով չի սահմանափակում կտակարարի իրավազորությունը` օգտվելու կտակում նշված գույքից կամ այն տնօրինելու հնարավոր այլ եղանակներով:
    Կտակը նաև անհատական ակտ է: Կտակը կազմել կարող է ցանկացած լրիվ գործունակ քաղաքացի ինքնուրույնաբար: ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ առաջին անգամ սահմանվում է, որ «երկու և ավելի անձանց կողմից կտակ անել չի թույլատրվում» այն տնօրինելու հնարավոր այլ եղանակներով:(Քաղ. օր. 1192 հոդվ. 6-րդ մաս): Իհարկե, ոչ ոք չի կարող սահմանափակել կտակ կազմող անձանց թիվը: Սակայն այստեղ խոսքը վերաբերվում է ոչ թե երկու և ավելի անձանց կողմից կտակ անելուն, այլ երկու և ավելի անձանց կողմից համատեղ կտակ անելուն, միևնույն կտակն անելուն: Այս կերպ կտակ անելն է, որ չի թույլատրվում:
    2.ԿՏԱԿԻ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
    ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը երկար ժամանակ կտակի հստակ բնորոշում չէր տալիս, այլ տրվում էր միայն տեսական բնորոշում: ՀԽՍՀ 1923 թ. Քաղ.օր. 422 հոդվածի սկզբնական տեքստը սահմանուն էր, թե կտակը «անձի կողմից գրավոր ձևով արված կարգադրությունն է ի դեպ մահվան` գույքը Քաղ. օր. 418 հոդվածում նշված մեկ կամ մի քանի որոշակի անձանց տրամադրելու մասին կամ գույքը մի քանի կամ բոլոր այդ անձանց միջև այլ կերպ բաշխելու մասին, քան սահմանված է 420 հոդվածով»: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թ. մայիսի 22-ի հրամանագրով Քաղ. օր. 422 հոդվածը շարադրվեց նոր խմբագրությամբ, որտեղ սակայն կտակի բնորոշման մասը այլևս չկար:Հետագայում նույնպես ոչ ԽՍՀՄ և միութենական հանրապետությունների Քաղ. օր. հիմունքները, ոչ էլ 1964 – 1965 թթ միութենական հանրապետությունների Քաղ. օր., այդ թվում` ՀԽՍՀ Քաղ. օր. , չտվեցին կտակի բնորոշումը: Սակայն ՀՀ 1998 թ. Քաղ. օր. ԱՊՀ երկրների Քաղ. օր. նմուշին համապատասխան տալիս է կտակի հետևյալ բնորոշումը. «Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը» (1192 հոդված կետ 1):
    Իրավաբանական գրականության մեջ տարբեր հեղինակներ կտակին տվել են տարբեր բնորոշումներ: Այսպես, ըստ նախահեղափոխական շրջանի ռուս խոշոր քաղաքացիագետ Գ. Ֆ. Շերշենևիչի, «Կտակ է անվանվում գույքի վերաբերյալ նրա տիրոջ կամքի օրինական հայտարարումն ի դեպ մահվան»: Խորհրդային ժամանակաշրջանի քաղաքացիագետ գիտնականները ևս բնորոշել են կտակը, սակայն նրանցից ամեն մեկը կարևոր նշանակություն է տվել այս կամ այն կողմին: Այսպես, Բ. Անտիմոնով և Կ. Գրավեն ժառանգման իրավունքին նվիրված իրենց ծավալուն ուսումնասիրության մեջ գրում են, որ «Կտակը քաղաքացու անձնական կարգադրությունները ի դեպ իր մահվան ժառանգման կարգով իր գույքային և անձնական ոչ գույքային իրավունքները իր կողմից նշանակված ժառանգներին փոխանցելու վերաբերյալ, որ արվել է օրենքով թույլատրվող սահմաններում և օրենքով սահմանված ձևով»: Սա իրավաբանական գրականության մեջ կտակին տրված ամենաընդարձակ բնորոշումն է: Սակայն այլ հեղինակներ կտակին տվել են ավելի պարզ ու համառոտ բնորոշումներ, պահպանելով կտակին հատուկ առանձնահատկությունները: Օրինակ, Ե. Ա. Պոսսեն գտնում է, թե «Կտակը ժառանգատուի օրենքով սահմանված ձևով կատարված կարգադրությունն է իր գույքի ի դեպ մահվան»: Իսկ ահա Ե. Վ. Կուլագինն էլ գտնում է, որ «Կտակը քաղաքացու ի դեպ մահվան անձնական կարգադրությունն է իրեն պատկանող գույքի առթիվ, որ կատարվել է օրենքով նախատեսված ձևով»: Յու. Կ. Տոլստոյը կտակ է համարում գույքի կամ քաղաքացուն պատկանող այլ նյութական կամ ոչ նյութական բարիքների տնօրինման ակտն ի դեպ մահվան:
    Կտակին առանձնահատուկ բնորոշում է տալիս պրոֆ. Յ. Ս. Իոֆֆեն: Ըստ նրա « Կտակը միակողմանի-տնօրինչական անձնական-ձևական գործարք է, որ կատարվել է ի դեպ մահվան ժառանգական իրավահաջորդության հաստատման նպատակով»: Կտակին կարելի է տալ հետևյալ բնորոշումը. կտակը քաղաքացու գրավոր կարգադրությունն է իր կենդանության օրոք իրեն պատկանած գույքային իրավունքներն ու պարտականությունները և անձնական ոչ գույքային իրավունքներըն իր մահվանից հետո օրենքով թույլատրվող սահմաններում այլ անձանց փոխանցելու վերաբերյալ, որ արվել է օրենքով սահմանված ձևի պահպանումով:
    Ժառանգականությունը բացվելուց հետո, երբ կտակ է հայտնաբերվում, երբեմն պարզվում է, որ այն միանշանակ չի ընդունվում ոչ միայն ժառանգների, այլև ուրիշ անձանց, այդ թվում` նոտարական մարմինների աշխատողների կողմից: Նրանցից ամեն մեկը յուրովի է հասկանում կտակի բովանդականությունը: ԵՎ առաջանում է այն պաշտոնապես մեկնաբանելու անհրաժեշտությունը: Իսկ մինչև վերջերս ոչ միայն այդ հարցն օրենքով չի կարգավորել, այլև անգամ նախատեսված չի եղել կտակը մեկնաբանելու հնարավորությունը:
    Ի դեպ, կտակը մեկնաբանել կարող են պետական նոտարը, կտակարարը, դատարանը: Քաղ. օր. 1210 հոդվ. համաձայն կտակը մեկնաբանելիս նոտարը, կտակակատարը կամ դատարանը պետք է ելնեն կտակում պարունակվող բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությունից:
    Կտակի որևէ դրույթի տառացի իմաստը պարզ չլինելու դեպքում այն որոշվում է այդ դրույթը կտակի այլ դրույթների և ամբողջ կտակի իմաստի հետ համադրելու միջոցով: Ըստ որում, դրանով իսկ պետք է ապահովվի կտակարարի ենթադրվող կամքի առավել լրիվ իրականացում պարունակվող բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությունից:
    3.ԿՏԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
    Կտակ կազմելը կամային գործողություն է: Կտակի հիման վրա տնօրինվում է կտակարարի կենդանության օրոք նրան պատկանած գույքը, որոշվում է վերջինիս իրավաբանական ճակատագիրը: Արդյունքում կարող է կտակարարի ժառանգներից մեկն ավելի գույք ստանալ, քան իրեն կհասներ ըստ օրենքի ժառանդման դեպքում, մեկ ուրիշն էլ կարող է պակաս ստանալ, անգամ` զրկվել բաժին ստանալու իրավունքից, եթե այդ էր ցանկացել կտակ կազմողը:
    Այս բոլորից հետևում է, որ կտակ կազմելը լուրջ իրավաբանական հետևանքներ առաջացնող գործողություն է, ուստի «կտակ կարող է անել գործունակ քաղաքացին»(Քաղ. օր. 1192 հոդվ. կետ 3): Քաղաքացիական գործունակությունը իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատարելու քաղաքացուն ունակությունն է: Քաղաքացիական գործունակությունը լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` 18 տարեկան դառնալու պահից(Քաղ. օր. 24 հոդվ.): Անգործունակ կամ մասնակիորեն գործունակ քաղաքացիները զրկված են կտակային գործունակությունից: Իսկ ոչ լրիվ գործունակ անձը` անչափահասը, չի կարող կտակ կազմել ոչ միայն անձամբ, այլև ծնողների, որդեգրողների կամ հոգեբարձուների համաձայնությամբ:Այսպիսով, ՀՀ քաղ. օր. 1192 հոդվ. 3-րդ կետը կարող շարադրել այսպես. «Կտակ կարող է անել լրիվ գործունակ քաղաքացին»:
    Կտակը կտակարարի անձի հետ անմիջականորեն կապված գործարք է, ուստի այն չի կարող կատարվել լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի կողմից: Այն պետք է արվի անձամբ: Ճիշտ է, երբեմն կտակ կազմելիս հարկ է լինում դիմել այլ անձանց օգնությանը: Սակայն և ոչ մի պարագայում կտակը չի կարող արվել ներկայացուցչի միջոցով:
    Կտակարարը կտակ կազմելու պահին պետք է լրիվ գործունակ լինի: կտակ անելուց հետո գործունակությունը կորցնելը, օրինակ հոգեկան հիվանդ դառնալը, չի ազդում մինչ այդ կազմված կտակի ուժի, նրա օրինակության վրա: Մինչդեռ եթե կտակ արած լիներ անգործունակ անձը, այն օրինական չէր համարվի, եթե կտակ անողը հետագայում դառնար գործունակ: Ասենք` հոգեկան հիվանդը կտակ կազմի, հետագայում առողջանա:
    4. ԿՏԱԿԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
    Քաղաքացիական օրենսդրությունը քաղաքացուն տալիս է իր գույքը կտակելու ազատություն: ՀՀ Քաղ. օր. 1193 հոդվ. համաձայն «Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը»:
    Որպես զուտ անձնական իրավունք, կտակ կազմելու ազատաության իրավունքը չի կարող սահմանափակվել այլ անձանց համաձայնությամբ: Առոչինչ են ինչպես կտակ կազմելու իրավունքից հրաժարվելը, այնպես էլ կտակի անփոխարինելիության մասին վերապահումը:
    Կտակ կազմող քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին (Քաղ. օր. 1193 հոդվ. 2-րդ մաս): Նշանակում է` կարելի է սեփական գույքը կտակի միջոցով տնօրինելու իրավունքը համարել քաղաքացու էական գույքային իրավազորություններից մեկը: Վերջին հաշվով քաղաքացին այդ իրավազորության միջոցով է, որ որոշում է իր մահվանից հետո իր գույքը տնօրինելու կարգը:
    Կտակի ազատությունը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի վերաբերյալ կանոններով ( Քաղ. օր. 1193 հոդվ. կետ 3): Կտակի ազատությունը նշանակում է ըստ օրենքի ժառանգման կանոններից շեղում կտակարարի հայեցողությամբ: Իսկ կտակարարը իրավունք ունի այդ կանոններից շեղվել 2 հարցում` ա) ժառանգների շրջանակի և բ) ժառանգական գույքի բաժինների: Բացի դրանից, կտակարարն իրավունք ունի իր կտակի մեջ անել նաև այլ կարգադրություններ: Դրանք էլ կարող են վերաբերվել ժառանգների շրջանակի որոշման կարգին, ժառանգական գույքի օգտագործման նպատակին ու կարգին:
    Կտակի ազատության մասին հարցը վաղուց գոյություն ունի և քանի գնում, այնքան ընդարձակվում են կտակարարի իրավունքները այդ ուղղությամբ:
    5. ԿՏԱԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՉՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
    Կտակի վավերության հիմնական պայմանը օրենքով սահմանված ձևը պահպանելն է: Կտակը գործարք է, ուստի այն պետք է կատարվի գործարքների վավերության` քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնների համաձայն: Խոսքը վերաբերվում է գործարքի ձևին, բովանդակությանը, գործարքի մասնակիցների ձևին, կանքի և կամաարտահայտության համապատասխանությանը: Անշուշտ, պետք է հաշվի առնվեն նաև ժառանգական իրավունքի նորմերը:
    Կտակը կազմելը էապես շոշափում է, ինչպես հենց իր` կտակարարի, այնպես էլ այն անձանց շահերը, որոնց այս կամ այն կերպ վերաբերվում է կտակը: Կտակարարը շահագրգռված է նրանում, որ կտակը կատարելիս իր կամքը չաղավաղվի, որպեսզի կտակարարի մահվանից հետո ժառանգության ճակատագիրը որոշվի հատկապես այնպես, ինչպես ինքն է պատկերացրել: Իր հերթին ժառանգները ոչ միայն նյութական, այլև բարոյա - էթիկական նկատառումներով պետք է շահագրգռված լինեն, որպեսզի ժառանգության հետ վարվեն ճիշտ այնպես, ինչպես ժառանգատուն է ցանկացել:
    ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն կտակը պետք է կազմվի գրավոր, նշելու այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից: Եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող անձամբ ստորագրել կտակը, ապա նրա խնդրանքով, նոտարի կամ օրենքին համապատասխան կտակը վավերացնող այլ անձի ներկայությամբ, կտակը կարող է ստորագրվել այլ քաղաքացու կողմից` կտակում նշելով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ ստորագրել կտակը:Կտակում պետք է նշվեն այդ քաղաքացու անունը և նրա բնակության վայրը ( Քաղ. օր. 12040հոդվ.): Մի բան պարզ է, որ « ներկայացուցիչների միջոցով կտակների վավերացում չի թույլատրվում» ( «Նոտարիատի մասին» ՀՀ 2001 թ. դեկտեմբերի 4-ի օրենքի 56 հոդվ. կետ 2 ):
    ՀՀ քաղաքացիական օրենսդրությունն ըստ էության նախատեսում է կտակի 3 տեսակ` սովորական, պայմանով և գաղտնի կտակներ:
    Սովորական կտակն այն է, երբ կտակարարն առանց որևէ պայմանի, սովորական գործարքների հաստատման վերաբերյալ կանոնների պահպանումով, դիմում է նոտարական գրասենյակին, որտեղ էլ ձևակերպվում է կտակը: Վերն արված դատողություններն ըստ էության վերաբերում էին սովորական կտակին:
    Պայմանով կտակն այն է, երբ կտակարարը կոնկրետ անձի կողմից ժառանգությունն ստանալը պայմանավորում է նրա վարքագծի բնույթի վերաբերյալ որոշակի օրինաչափ պա յմանով(Քաղ. օր. 1197 հոդվ.): Նման կտակներում ժառանգ նշանակելու կամ ժառանգման իրավունքից զրկվելու վերաբերյալ ներառված ապօրինի պայմանները պետք է անվավեր համարվեն: Իսկ եթե կտակում ներառվել է այնպիսի պայման, որ ժառանգը չի կարող կատարել իր առողջական վիճակի կամ այլ օբյեկտիվ պատճառների ուժով, ապա նման պայմանը կարող է ժառանգի հայցով անվավեր ճանաչվել դատական կարգով:
    Գաղտնի կտակը, որն ի դեպ, քաղաքացիական օրենսգրքում անվանվում է «փակ կտակ» ձևով, նորություն է ՀՀ օրենսդրությամբ: Խոսքը վերաբերում է այն կտակին, որը կտակարարի ցանկությամբ նոտարը վավերացնում է այն, առանց ծանոթանալու նրա բովանդակությանը: Ուրեմն խոսքն իրոք վերաբերում է ոչ թե փակ, այլ գաղտնի կտակին:
    Գաղտնի կտակը պետք է գրի և անձամբ ստորագրի կտակարարը: Նման կտակը չի կարող, թեկուզև կտակարարի բառերով, գրի առնել մեկ ուրիշը, այդ թվում` նոտարը: Եվ այսպես, կտակարարն անձամբ գրում և ստորագում է կտակը, ծրարում այն, սոսնձում, որի վրա իրենց ստորագրությունն են դնում երկու վկաները: Ապա այդ ծրարը, վկաների ներկայությամբ, հանձնվում է նոտարին: Նոտարը, վկաների կողմից ստորագրված ծրարը, նրանց ներկայությանբ, տեղադրում է մեկ այլ ծրարում, փակում (սոսնձում) է այն և վրան կատարում վավերացնեղ մակագրություն: Նման մակագրության մեջ պետք է տեղեկություններ պահպանվեն կտակարարի, ումից նոտարն ստացել է գաղտնի կտակը, գաղտնի կտակի ստացման վայրի, սարվա, ամսվա, ամսաթվի և յուրաքանչյուր վկայի անվան ու նրա բնակության վայրի մասին: Այս դեպքում ևս, կտակարարից ստանալով կտակով ծրարը, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը: Քաղ. օր. 1206 հոդվ. կանոնները չպահպանելը հանգեցնում է գաղտնի կտակի անվավերության:
    Որպես ամփոփում կտակի ձևի մասին շարադրանքի` ասենք, որ Քաղ. օր. 1203 հոդվ. համաձայն, եթե կտակը գրավոր ձևով չի կազմվել, կամ նրանում չեն նշվել այն կազմելու վայրը կամ ժամանակը, անձամբ չի ստուգվել կտակարարի կողմից և չի վավերացվել նոտարի կողմից, նման կտակը համարվում է անվավեր: Այդ մասին կտակարարին պետք է նախազգուշացնի նոտարը:
    6. ԿՏԱԿԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈԻՆԸ
    Որպես քաղաքացիական-իրավական գործարք, կտակը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր` դրա համար բավարար հիմքերի առկայության դեպքում:
    Մի բան հաստատ է. կտակարարի կենդանության օրոք չի կարող ծագել կտակն անվավեր ճանաչելու հարցը, քանի որ կտակարարը միշտ էլ իրավունք ունի փոփոխել, նույնիսկ վերացնել նախկինում կազմված կտակը և կազմել նոր կտակ, կամ այլևս կտակ չկազմել: Քանի որ կտակի վավերության հիմնական պայմանը օրենքով սահմանված ձևը պահպանելն է, ուստի կտակն անվավեր է ճանաչվում կտակի ձևի մասին կակոնները և գործարքի վավերության մասին քաղաքացիական օրենսգրքի այլ դրույթները խախտելու հետևանքով ( Քաղ. օր. 1211 հոդվ. կետ 3):
    Կտակի վավեր կամ անվավեր լինելու հարցը ծագում է ժառանգությունը բացվելուց հետո, երբ կտակարարն այլևս կենդանի չէ, իսկ կտակը չի կարող ոչ փոփոխվել, ոչ էլ վերացվել:
    Անվավեր կարող է ճանաչվել ինչպես կտակն ամբողջությամբ, այնպես էլ դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրություն, ապա դա չի հանգեցնում կտակի մնացած մասի անվավերության:
    Եթե օրենքով սահմանված կարգով կտակն անվավեր է ճանաչվում, ապա այդ կտակով ժառանգությունից զրկված անձը ժառանգություն կարող է ստանալ ըստ օրենքի ժառանգման կանոններով` ընդհանուր հիմունքներով: ՀՀ Քաղաքացիական օրեսգրքի` այս միտքն արտահայտող նորմն աղավաղված է: Քաղ. օր. 1211 հոդվ. 6-րդ կետի համաձայն « կտակն անվավեր ճանաչելը դրանում նշված անձանց չի զրկում որպես ժառանգներ կամ շահառուներ ըստ օրենքի կամ այլ վավեր կտակի հիման վրա ժառանգության իրավունքից»: Մինչդեռ պետք է այստեղ շեշտվեր, որ կտակն անվավեր ճանաչելը այդ «կտակով» ժառանգությունից զրկվածին չի զրկում ըստ օրենքի կամ այլ վավեր կտակի ժառանգելու իրավունքից:
    Կտակն կարող է անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով:
    Անվավեր գործարքներով հայցային վաղեմության ժամկետները և այդ ժամկետները հաշվելու կարգը որոշվում են Քաղ. օր. 317 հոդվածի կանոններով, համաձայն որի « Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից 10 տարվա ընթացքում»:
    ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
    1. Բարսեղյան Տ. Կ.
    «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական իրավունք»
    Եր.: Երևանի համալս. հրատ. , 2003 թ., 416 էջ
    2. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք
    3. ՀՀ օրենքը «Նոտարիատի մասին»
    4. www,arlis.am
    Ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմայիններ
    referatner.do.am
    
    
    
    
    
    



Այլ բաժիններ

    Մաթեմատիկա
    Տնտեսագիտություն (տեսություն, օրենքներ, մակրո և միկրո տնտեսագիտություն)
    Հայոց լեզու և գրականություն
    Թանգարանագիտություն
    Տրանսպորտ
    Ինֆորմատիկա, ինտերնետ և ծրագրավորում
    Կապ և ռադիոէլեկտրոնիկա



Այլ ռեֆերատներ

    Քննչական և հաշտարար ընթացակարգեր
    ՊԱՏԺԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
    Կոլլիզիոն նորմերի համակարգը
    ԱՆՁԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ՊԱՏՎԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հարկեր
    Խոսքի ազատությունը ՀՀ-ում
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


    Ուշադրություն: Կայքում տեղադրված բոլոր ռեֆերատները, կուրսայիններն ու դիպլոմայինները անվճար են և պարտադիր չէ գրանցվել կայքում աշխատանքը բեռնելու համար: Կայքի բոլոր ռեֆերատները, կուրսայիններն ու դիպլոմայինները կարելի է օգտագործել միայն ուսումնական նպատակներով:


Категория: Իրավագիտություն | Добавил: Ash
Просмотров: 994 | Загрузок: 152 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: